Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • Փոխնախարարն ազատվել է պաշտոնից

    Փոխնախարարն ազատվել է պաշտոնից

    29.01.2015| 23:54
    Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արման Բաբլոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
  • Հայտնաբերվել է կախված զինծառայող

    Հայտնաբերվել է կախված զինծառայող

    29.01.2015| 14:31
    Հունվարի 29-նա` ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված N ուսումնական զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող, Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Դեպքի առթիվ կատարվում է նախնական քննություն:
  • Բրիտանական ֆիլմերը՝ մարզերում

    Բրիտանական ֆիլմերը՝ մարզերում

    29.01.2015| 14:30
    Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի շրջանակում Երևանում փետրվարի 14-20-ին կցուցադրվի 2014 թվականի արտադրության յոթ ֆիլմ՝ «Նմանակման խաղ», «Բելը», «Անտեսանելի կինը», «Հնարավորություններն անսահման են», «X+Y», «Վերունգա», «Սերն ամենն է»:
  • Դիվերսիոն փորձը հետ է մղվել

    Դիվերսիոն փորձը հետ է մղվել

    29.01.2015| 12:55
    ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ անցած գիշեր ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:
  • Հայ դիրքապահների ուղղությամբ մեկ օրում արձակել է շուրջ 4600 կրակոց

    Հայ դիրքապահների ուղղությամբ մեկ օրում արձակել է շուրջ 4600 կրակոց

    29.01.2015| 11:25
    ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հունվարի 28-ին և լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից (15 արկ) և ՌՊԳ-7 (6) ու ԱԳՍ (32) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 4600 կրակոց։ Այդ մասին հաղորդում են ԼՂՀ պաշտպանության բանակից:
  • «Մեր նպատակը Հայաստանի հետ բարեկամությունն է». Թուրքիայի փոխվարչապետ

    «Մեր նպատակը Հայաստանի հետ բարեկամությունն է». Թուրքիայի փոխվարչապետ

    29.01.2015| 11:19
    Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում հայտարարել է, թե Թուրքիայի նպատակը Հայաստանի հետ բարեկամությունն ու խաղաղությունն է։ Թուրքական Dunyabulteni կայքի փոխանցմամբ՝ անդրադառնալով Հայաստանը շրջափակելու մասին հարցին, Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը ասել է, թե անհիմն են այդ պնդումները.
  • Փերինչեքի գործով լսումներն ավարտվեցին

    Փերինչեքի գործով լսումներն ավարտվեցին

    29.01.2015| 11:18
    Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով լսումներն ավարտվել են: Դողու Փերինչեքը կրկին հայտարարել է, որ ինքը չի հերքում հայերի սպանությունները:
  • ԵԽԽՎ ղեկավարը Բաքվին կրկին կոչ է արել հարգել մարդու իրավունքները

    ԵԽԽՎ ղեկավարը Բաքվին կրկին կոչ է արել հարգել մարդու իրավունքները

    29.01.2015| 11:07
    ԵԽԽՎ նախագահ Անն Բրասարը ընդունել է Ադրբեջանում ձերբակալված հայտնի իրավապաշտպան, «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտ»-ի տնօրեն Լեյլա Յունուսի դստերը` Դինարա Յունուսին, և կոչ արել Բաքվին հարգել մարդու իրավունքները: ԵԽԽՎ նախագահն անհանգստություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում տիրող աղետալի իրավիճակի կապակցությամբ:
  • Հրաժեշտ պոեզիայի՞ն

    Հրաժեշտ պոեզիայի՞ն

    29.01.2015| 11:04
    ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի հերթական նիստում Գերագույն մարմնի ներկայացուցիչ է ընտրվել Աղվան Վարդանյանը:
  • ԵԽԽՎ բանաձևը` ի պաշտպանություն խոսքի ազատության

    ԵԽԽՎ բանաձևը` ի պաշտպանություն խոսքի ազատության

    29.01.2015| 11:01
    ԵԽԽՎ-ն ընդունել է բանաձև՝ դատապարտելով ֆրանսիական «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի դեմ և դրան հաջորդած ծայրահեղ իսլամիստների հարձակումները: